Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Բրայզան անզիջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»


«Նեզավիսիմայա գազետա» թերթը այսօր կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անզիջում դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում:

«Բրայզան անզիջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում` իր մեկնաբանությունների կարծրությամբ գերազանցելով Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին՝ Յուրի Մերզլյակովին եւ Բերնար Ֆասիեին»,֊ - գրում է թերթի մեկնաբանը:

«Օգոստոսի 2-֊ին Մոսկվայում սպասվում է հերթական խորհրդակցական հանդիպում հայ-֊ադրբեջանական հակամարտության կարգավորման նպատակով, եւ լավատեսական նախանշաններ այս անգամ էլ չկան: Ինչպես ասում են Երեւանում, դա օրինաչափ է, որովհետեւ միջնորդները գործնական զիջումներ են պահանջում, ըստ էության, միայն Երեւանից»,֊ - նշում է մոսկովյան թերթը:

Երեկ Մեթյու Բրայզան Երեւանում հանդիպել է Հայաստանի ղեկավարների եւ քաղաքական գործիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG