Թուրքիայի կառավարությունը երեկ հաստատել է օրինագիծը, որի համաձայն Ադրբեջանի, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի քաղաքաքացիներն ազատվում են Թուրքիա մուտք գործելու արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից:
Մինչ այդ առանց վիզաների Թուրքիա այցելելու իրավունքից օգտվել են Ղազախստանի եւ Ղրղըզստանի քաղաքացիները:
ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական քաղաքական շրջանակներում նշում են, որ այդ կարգը նպաստում է Թուրքիայի եւ թրքախոս երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը: