Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է Մեթյու Բրայզային


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային եւ Հայաստանում ԱՄՆ֊-ի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը, «քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների արդի փուլին առնչվող հարցեր»:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Օգոստոսի 2֊-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Մոսկվայում:

Այսօր Մեթյու Բրայզան հանդիպել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Կուսակցության մամլո ծառայության համաձայն՝ արծարծվել են «տարածաշրջանային զարգացումներին, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG