Մատչելիության հղումներ

ԼՂ հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը կհրապարակվի օգոստոսին


Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ թվով երրորդ զեկույցը, որը կհրապարակվի օգոստոսին:

Խմբի կովկասյան գրասենյակի մենեջեր Դաթո Չոչիան ադրբեջանական ԱՊԱ-ի թղթակցին ասել է, որ զեկույցն ամբողջությամբ կուղարկվի «պետությունների ղեկավարներին, կառավարությունների անդամներին եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին», իսկ լրատվամիջոցների համար կլինի համապատասխան մամլո հաղորդագրություն:

Միջազգային ճգնաժամանային խմբի կովկասյան ծրագրի տնօերն Մագդալենա Ֆրիչեւան եւ խմբի փորձագետները զեկույցը պատրաստելիս եղել են Հայաստանում եւ Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG