Մատչելիության հղումներ

Փոփոխություններ են կատարվել «Հայփոստ»-ի կառավարման համակարգում


Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարել է իր կառավարման օղակի փոփոխությունների մասին:

«Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Հանս Բոոնը: Նա պատրաստվում է կառավարել ընկերությունը` ելնելով այն «առավել շուկայական, թափանցիկ եւ ֆինանսապես կարգապահ դարձնելու սկզբունքներից»:

«Մենք պատրաստավում ենք բարձրացնել մեր գործառնությունների չափանիշները որպեսզի բարելավենք «Հայփոստ»-ի որակն ու արդյունավետությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում», - նշել է Բոոնը այսօր կայացած «Հայփոստ»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում:

Նշանակվել են նաեւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի նոր տեղակալները:

«Կառավարման նոր թիմի ձեւավորումը միտված է Հայաստանի փոստային համակարգի վերափոխման աշխատանքների խթանմանը, ընկերության գործունեության բարելավմանը, նոր ծառայությունների եւ որակի չափանիշների ներդրմանը, ինչպես նաեւ Հայաստանում փոստային բանկի ստեղծմանը», - ասված է «Հայփոստ»-ի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG