Մատչելիության հղումներ

Վիկտոր Համբարձումյանի եւ Վիլյամ Սարոյանի հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թվականների պատվավոր ցուցակում


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը հայտնում է, որ խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի, ում գիտական նվաճումները կանխորոշել են անցած հարյուրամյակի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, եւ քսաներորդ դարի նշանավոր գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թվականների հոբելյանների պատվավոր օրացույցում:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հավելում է, որ այդ կապակցությամբ 2008 թվականի ընթացքում նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո պաշտոնական միջոցառումների անցկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG