Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի 7 լրագրողներ Մամուլի օրը բանտում են նշել


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը անցած ուրբաթ օրը հրապարակել է «7 լրագրողներ Մամուլի Ազգային օրն անցկացնում են բանտերում» վերնագրած հայտարարությունը, որով հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին:

Ադրբեջանում Մամուլի Ազգային օրը նշում են հուլիսի 22-ին:

«Լրագրողները մեղադրվում են երկարատեւ ազատազրկում նախատեսող չորս հոդվածներով՝ 147-ը, 148-ը` Ադրբեջանի ժողովրդին զրպարտելու եւ վիրավորելու համար, 282-ը` ռասայական, ազգամիջյան եւ կրոնական ատելություն սերմանելու, եւ 241/1-ը` ահաբեկչության համար»:

«Այդ հոդվածները հարկ է անհապաղ լրամշակել, քանզի դրանք խախտում են ազատ խոսքի իրավունքը եւ հակասում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Իշխանությունները անտեսում են ընդդիմադիր լրատվամիջոցների հետապնդումները դադարեցնելու մասին մեր բազմաթիվ կոչերը», - ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում, որում նշված են Արբեջանում բանտարկված բոլոր 7 լրագրողների անունները:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փոխանցմամբ, լրագրողներին բանտեր նետելով, Ադրբեջանի իշխանությունները «փորձում են լռեցնել մամուլը եւ ահաբեկել ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցներին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG