Մատչելիության հղումներ

Սարգիս Հովհաննիսյանը ընտրվեց Շենգավիթի թաղապետ


Երեկ Երեւանի Շենգավիթ համայնքում կայացած թաղապետի ընտրություններում ավելի քան 24 հազար քվե է ստացել համայնքի թաղապետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, ըստ էության, միակ թեկնածուն էր, քանի որ նրա մրցակիցը` Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Մուշեղ Մովսեսյանը ինքնաբացարկ էր հայտարարել: Բայց, քանի որ Մովսեսյանը դա արել էր ոչ սահմանված ժամկետում, նրա անունը նույնպես ընդգրկված էր քվեաթերթիկում: Մովսեսյանը օգտին քվեարկել է շուրջ 300 ընտրող:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG