Կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ըստ առաջին ոչ պաշտոնական տվյալների, ստանում է Ազգային Մեծ ժողովի 550 տեղերի կեսից ավելին:
Երեկ ուշ երեկոյան հաշվարկվել էր քվեարկությանը մասնակցած ավելի քան 30 միլիոն ընտրողների տված քվեների 97 տոկոսը: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 47 տոկոսը եւ հաջորդ գումարման խորհրդարանում, ըստ ամենայնի, կունենա 340-345 պատգամավոր:
Իշխող կուսակցությունից բացի 10-տոկոսանոց շեմը հաղթահարել են նաեւ ձախ կենտրոնամետ «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցությունը` մոտ 20 տոկոս, եւ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժումը», որին նախապատվություն է տվել ընտրողների 14 տոկոսը:
Քվեարկության ավարտից հետո Էրդողանի կուսակցության` Անկարայում գտնվող կենտրոնակայանի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել եւ երաժշտության ու հրավառության ուղեկցությամբ տոնում էին համոզիչ հաղթանակը: Կեսգիշերին մոտ էլ նրանց միացավ Թեջեփ Թայիբ Էրդողանը:
Դիմելով կողմնակիցներին` նա ասաց. - «Այս հաղթանակից հետո մենք պարտավոր ենք շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել մեր երկրի առջեւ»:
Նախորդ ընտրությունների համեմատ «Արդարություն եւ զարգացում»-ը ստացած քվեների թիվն ավելացրել է գրեթե 14 տոկոսով:
Այս ընտրությունների հաղթողներից կարող են համարվել նաեւ քրդական քաղաքական ուժերը: Այս անգամ ազգությամբ քուրդ գործիչները որոշել էին հանդես գալ ոչ թե կուսակցական միասնական ցուցակով, այլ որպես անկախ պատգամավորներ: Արդյունքը` քվեների մոտ 5 տոկոս եւ 26 տեղ ապագա խորհդարանում:
Քուրդ թեկնածուները մեծ թվով ձայներ են ստացել հատկապես Հայաստանին սահմանակից շրջաններում` Իգդիրում, Կարսում, Վանում: Իսկ Թուրքական Քրդստանի մայրաքաղաք համարվող Դիարբերքիրում անկախ թեկնածուները հավաքել են նույնքան ձայն, որքան իշխող իսլամիստները:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա