Մատչելիության հղումներ

Այսօրվա մտավորականը որքանո՞վ է «վտանգավոր»


Վերհիշելու համար, թե ինչպիսի՞ն էր մտավորականի դերն ու ազդեցությունը ԽՍՀՄ-ում եւ հիմա` «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, առաջարկեց մտովի վերադառնալ ԽՍՀՄ:

Մազմանյանն ամբողջացրեց նախկինում մտավորականների դերը` որակելով նրանց երկրի համար «վտանգավոր» անհատներ:

«Սովետական ժամանակ մտավորական ասվածը շատ վտանգավոր բան էր: Հետեւում էին , որ հանկարծ մտավորականը մի օր մի բան բարձրաձայն չշփացներ... Այսօր մտավորականի կարծիքն ու խոսքն այդքան վտանգավոր չէ եւ մեղավոր ենք դրանում մենք, այդ թվում նաեւ ես», - ասաց Մազմանյանը:

Ռեժիսոր խոսեց նաեւ վերջում խոսեց նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնից: Նրա կարծիքով, մինչ հայաստանյան ԶԼՄ-ները շտապում էին մեկը մյուսի հետեւից փնովել փառատոնի կազմակերպական աշխատանքները, եվրոպական մամուլի արձագանքը հակառակն էր:

Հոգեւոր, մշակութային ժողովրդական ինտեգրումն աշխարհի ամենակարեւոր դիվանագիտությունն է եղել միշտ: Եվ հենց այս առումով Մազմանյանը նշում է, որ «Ոսկե ծիրան»-ն իր խնդիրը կատարել է:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG