Այսօր Լեռնային Ղարաբաղում ընտրվում է նոր նախագահ: Ղարաբաղցիները ընտրություն են կատարում հինգ թեկնածուների միջեւ` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյան, անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյան, Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Վանիկ Ավանեսյան, փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան եւ կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյան:
Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը ընտրություններում չի առաջադրվել, քանի որ պաշտոնավարել է Ղարաբաղի Սահմանադրությամբ նախատեսված երկու ժամկետը:
Lեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին արդեն իսկ հայտարարել են Ադրբեջանը, Թուրքիան, ՎՈւԱՄ կազմակերպությունը, եվրոպական կառույցները, ՆԱՏՕ-ն: