Մատչելիության հղումներ

California Courier` «Ռիչարդ Հոգլանդը չի՞ նշանակվի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան»


California Courier պարբերականի փոխանցմամբ, նախագահ Բուշի կողմից Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդը կարող է դիվանագիտական աշխատանքի մեկնել որեւէ այլ երկրում:

California Courier-ը նշում է, թե այդ տեղեկությունը ստացել է մի քանի «շատ վստահելի» աղբյուրներից: Ըստ պարբերականի, Վաշինգտոնը նման որոշում է ընդունելու, քանի որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Նյու Ջերզիից ընտրված Ռոբերտ Մենենդեսի ջանքերով արդեն երկու անգամ արգելափակել է Հոգլանդի թեկնածությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է, որ հանձնախումբը տեղյակ է California Courier-ի հրապարակման մասին եւ կողջուներ Ռիչարդ Հոգլանդին մեկ այլ պետություն գործուղելու հնարավորությունը:

«Մենք հստակ համաձայն չենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան լինի Հայոց ցեղասպանությունը մերժողը», - ասել է Էլիզաբեթ Չուլջյանը եւ միաժամանակ հավելել. - «Այս պահին մենք չունենք ամերիկյան որեւէ պաշտոնական աղբյուրից, մասնավորապես, պետական դեպարտամենտից ստացված տեղեկություն, որը կհաստատեր, որ այդ վերանշանակումն արդեն տեղի է ունեցել»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Թոմ Սիթհարթը դեռ հունիսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ դիվանագետ Ռուդոլֆ Փերինան Հայաստան է գալիս ոչ թե որպես դեսպան, այլ որպես գործերի ժամանակավոր հավատարմատար. - «Դեսպան Ռիչարդ Հոգլանդը շարունակում է մնալ նախագահ Բուշի առաջարկած Հայաստանում դեսպանի թեկնածուն, եւ մենք սպասում ենք Սենատի կողմից նրա թեկնածության հաստատմանը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG