Մատչելիության հղումներ

Երեւանն առաջադրելու է իր թեկնածությունը` հյուրընկալելու բասկետբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցաշարերից մեկը


«Վերջապես մեր հավաքականները հանդես են գալու միջազգային լուրջ ստուգատեսում: Առաջինը պայքարի մեջ կմտնեն մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականը: Մակեդոնիա մեկնող պատվիրակությունը ղեկավարելու է ֆեդերացիայի փոխնախագահ Գաբրիել Ղազարյանը»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Այս հավաքականը մարզում է Արեգ Վաթյանը: Նա գտնում է, որ տղաները լավ մարզավիճակում են, եւ մեծ նվիրումով են մոտենում թե խաղերին, թե մարզումներին:

Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի մինչեւ 18 տարեկան տղաները ` Բուլղարիայում, եւ մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը` Իտալիայում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG