Մատչելիության հղումներ

Իր կուսակցության բացարձակ մեծամասնություն չկազմելու դեպքում Էրդողանը կհեռանա քաղաքականությունից


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, թե կհեռանա քաղաքականությունից, եթե իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ի վիճակի չլինի միայնակ ձեւավորել կառավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հաղորդումները, Էրդողանը այդ հայտարարությունը արել է ընտրարշավի ժամանակ:

Սոցհարցումների արդյունքները վկայում են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է բավարար թվով մանդատներ ստանալ` կառավարությունը միայնակ ձեւավորելու համար, սակայն չեն բացառում նաեւ կոալիցիոն կառավարության ձեւավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG