Մատչելիության հղումներ

Հարկային պետական ծառայության պետի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանին փոխարինել է Վահրամ Բարսեղյանը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Ցոլակյանին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով, կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ է նշանակվել Վահրամ Բարսեղյանը` ազատվելով Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է նաեւ, որ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG