Մատչելիության հղումներ

Գյումրիում ավտովթարից հինգ մարդ է զոհվել


Գյումրիում կիրակի օրը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է հինգ մարդ:

Համաձայն Հայաստանի ոստիկանության օպերատիվ ամփոփագրի, քաղաքի Երեւանյան խճուղում 38-ամյա Համլետ Թութխալյանի վարած «Մերսեդես-Բենց-124» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ չորս ուղեւորներ, որոնցից մեկը` 7-ամյա Ռաֆիկ Թութխալյանը, տեղում մահացել են, իսկ եւս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG