Մատչելիության հղումներ

Սթափության կղզի` Ալթայում


Ռուսաստանի Ալթայի երկրամասում գործադրվում է առողջ ապրելակերպ քարոզելու անսովոր միջոց. 0բ գետի 3ուբիլեյնի կղզին ստացել է նոր անվանում՝ Սթափության կղզի: Այս մասին տեղեկացնում է «Նովիե իզվեստիա» թերթը:

Բառնաուլի քաղաքապետարանի որոշմամբ, կղզում հետայսու կարող են հանգստանալ միայն սթափ բնակիչները:

Երեկ տեղի է ունեցել Սթափության կղզու հանդիսավոր «բացումը»: «Ալթայը՝ սթափության տարածք» հասարակական շարժման ակտիվիստները հասել են կղզի, բարձրացրել են տոմատի հյութով լի բաժակները եւ խմել կղզու վերանվանման կենացը: Ապա նրանք երգել են «Կանաչ հրեշի (ալկոհոլի) պարտության օրհներգը» եւ տեղադրել են ցուցանակ, որը ծանուցում է, որ «տարածքն ալկոհոլազերծ է»:

Փորձագետները նշում են, որ ալկոհոլի դեմ պայքարի այսօրինակ մեխանիզմ Ռուսաստանում երբեւէ չէր կիրառվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG