Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը կրկին քվեարկեց Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել ամերիկյան մարտական զորքերը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ դուրս բերել Իրաքից: Նման օրինագծի օգտին երեկ քվեարկել են ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի անդամներից 223-ը, դեմ` 201-ը:

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Ջորջ Բուշի վարչակազմը հրապարակել էր Կոնգրեսի կողմից սահմանված անվտանգության եւ քաղաքական նպատակների ուղղությամբ Իրաքի կառավարության արձանագրած առաջընթացի վերաբերյալ իր գնահատականը:

ԱՄՆ-ի նախագահը վետոյի էր ենթարկել ամիսներ առաջ Կոնգրեսի ընդունած` զորքերի դուրսբերման ժամանակացույց սահմանող մեկ այլ օրինագիծ եւ խոստացել է նույնը անել այս նախագծի դեպքում, եթե այն հաստատվի Սենատի կողմից:

Մամուլի ասուլիսի ժամանակ Բուշը հայտարարել է, թե դեռ հավատում է Իրաքում Միացյալ Նահանգների հաջողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG