Մատչելիության հղումներ

Զինված հարձակում` թբիլիսյան բանկի վրա


Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի թաղամասում Bank of Georgia բանկի մասնաճյուղի վրա, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, կան երեք վիրավորներ:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» լրատվական գործակալությունը, երեք զինյալ կողոպտիչները հարձակվել են բանկի անվտանգության աշխատակիցների եւ պաշտոնյաների վրա, որոնք զրահապատ մեքենայից փող էին հանում: Հարձակումը ուղեկցվել է հրացաններից եւ ատրճանակներից արձակված կրակոցներով:

Կողոպտիչներին հաջողվել է թալանել բանկը եւ փախչել:

Հարձակման հետեւանքով վիրավորված` ինկասացիայի բաժանմունքի պաշտոնյան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Վիրավորների թվում է նաեւ պատահական մի անցորդ:

Պաշտոնական կառույցները առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG