Մատչելիության հղումներ

Այսօր կմեկնարկի «Ոսկե ծիրան» 4-րդ միջազգային կինոփառատոնը


Այսօր` ժամը 22-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա երեւանյան 4-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

1500 հանդիսական հնարավորություն կունենա նստած հետեւել բացման արարողությանը, մյուսները` կանգնած: Նախորդ տարիների համեմատ բացման այս ձեւը կազմակերպիչները համարում են «առավել ժողովրդավարական»:

Փառատոնը բացելու եւ վարելու պատիվը կազմակերպիչները վստահել են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին: Բացման արարողությանը հաջորդելու է Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը:

Այս տարի կինոփառատոնը ստացել է մասնակցության 300-ից ավելի հայտ աշխարհի առնվազն 50 երկրներից: Միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է ռուսաստանցի կինոքննադատ Անդրեյ Պլախովի գլխավորած ժյուրին, իսկ միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի նախագահը ավստրիացի կինոքննադատ Մարտին Շվայգհոֆերն է: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն է:

Փառատոնի փակման արարողությունը կկայանա հուլիսի 14-ին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG