Մատչելիության հղումներ

Շենգավիթի թաղապետի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ


Հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ համայնքում անցկացվելիք թաղապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել են հինգ թեկնածուներ:

Առաջադրումն ավարտվել է շաբաթ օրը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը, առաջադրվել են Շենգավիթի բնակիչ, համայնքի ավագանու անդամ Գեւորգ Հովհաննիսյանը, երրորդ գումարման Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը, Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Մուշեղ Մովսիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը (ով առավել հայտնի է որպես «Կադիլակ Սերոժ») եւ Ռոբերտ Մասումյանը («Բենզին Ռուբո»):

Հիմնական պայքարը ակնկալվում է թեկնածուներից վերջին երկուսի միջեւ:

Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG