Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը հերթական անգամ հնչեցրել է իր երկրի մտահոգությունը Ուկրաինայի եւ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության կապակցությամբ:
«Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող ազդեցություն չթողնել մեր հարաբերությունների վրա ինչպես այդ երկրների, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ», - «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Դենիսովը:
Միաժամանակ ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցությունը դեռ «հիպոթետիկ հարց է». - «Որքան մեզ հայտնի է, Վրաստանն ու Ուկրաինան դեռ չեն մտնում ՆԱՏՕ, չնայած հայտարարում են իրենց Եվրաատլանտյան ընտրության մասին»:
«Նրանք նաեւ ԱՊՀ-ից դուրս գալու հարց չեն դնում», - հավելել է Անդրեյ Դենիսովը:
Հրաչ Մելքումյան, Պրահա