Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «ապօրինի» է համարում Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները


Ադրբեջանը «ապօրինի» է համարում Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները եւ չի ճանաչելու դրանց արդյունքները: Այդ մասին ասված է այդ երկրի արտգործնախարարության` երեկ երեկոյան տարածած հայտարարությունում:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության վկայությամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե Ղարաբաղում ընտրությունների անցկացումը «երկրի սահմանադրության եւ միջազգային օրենքների ոտնահարում է», եւ այդ ընտրությունները «որեւէ իրավական ուժ չեն ունենա»:

«Ադրբեջանի գրավյալ տարածքներում անջատողական ռեժիմը իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան ադրբեջանական բնակչության էթնիկ զտման հիման վրա Հայաստանի կողմից հաստատված ապօրինի կառույց», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG