Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականությունը ահագնանում է, քանի որ Ադրբեջանը սկսել է օգտագործել նոր նավթամուղից ստացվող հսկայական գումարները իր պաշտպանական բյուջեն հնգապատկելու համար: Այսպիսի կարծիք են հայտնում Stratfor հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները` ընդգծելով, թե «այս անգամ հակամարտությունը կարող է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ավելի մեծ պայքարի բռնկման կայծ դառնալ»:
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ավելին է, քան երկու պետությունները եւ նրանց վիճելի տարածքը. Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը օգտագործում են այդ հակամարտությունը տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար», - պնդում են Stratfor-ի վերլուծաբանները:
1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ադրբեջանը, ըստ կենտրոնի փորձագետների, Ղարաբաղի հարցում փոփոխությունների հնարավորություն տեսավ, երբ 2006 թվականին Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարությունն ավարտվեց, եւ այդ երկիրը «ոչ միայն սկսեց դառնալ ավելի ու ավելի արեւմտամետ, այլեւ նոր վիթխարի եկամուտներ ստանալ»:
«Ադրբեջանի նախագահն արդեն որոշել է, թե ինչպես է ցանկանում ծախսել իր երկրի նորահայտ հարստությունը` պաշտպանության վրա: Եթե 2004 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում էին մոտավորապես 175 միլիոն դոլար, ապա մինչեւ 2008 թվականը երկիրը կսկսի ծախսել առնվազն 1 միլիարդ դոլար», - գրում են Stratfor-ի վերլուծաբանները: - «Հայաստանը վերջերս իր պաշտպանական ծախսերը ավելացրել է 20 տոկոսով` 125 միլիոնից հասցնելով 150 միլիոնի, ինչը ակնհայտորեն անհամեմատելի է Ադրբեջանի պաշտպանական ծախսերի հետ»:
Փորձագետները, նշելով, որ Հայաստանը զուրկ է էներգակիրներից ստացվող եկամուտների հոսքից, որ ունի Ադրբեջանը, հավելում են. - «Միացյալ Նահանգներում հայկական մեծ համայնքը ապահովում է, որ Հայաստանը դառնա ամերիկյան արտաքին օգնության ամենամեծ ստացողներից, սակայն Հայաստանի հարեւանները նրանից խուսափում են տնտեսապես եւ քաղաքականապես` նրան առեւտրի կամ զարգացման փոքր հնարավորություն թողնելով: Հայաստանը բաց հարաբերություններ ունի Իրանի հետ: Մարտին Իրանը եւ Հայաստանը բացեցին Իրան - Հայաստան գազամուղը: Գազամուղը իր հերթին, ինչպես եւ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի մեծ մասը, Ռուսաստանի սեփականությունն է»: