Երեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընդունել այն օրինագծերը, որոնք, որոշ փորձագետների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող էին խիստ սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունը:
Օրինագծերի ընդունման համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
Քվեարկությանը մասնակցեց 65 պատգամավոր, որոնցից 63-֊ը քվեարկեցին կողմ, երկուսը՝ ձեռնպահ: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը:
«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը վտանգող օրինագծերի քվեարկությանը հրաժարվել են մասնակցել անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ որոշ հանրապետականներ եւ դաշնակցականներ:
Ռուզան Խաչատրյան