Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը համաձայնել է ընդլայնել Դինքի գործով հետաքննության շրջանակները


Թուրքական դատարանը, որը երեկ սկսել է քննել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը, համաձայնել է ընդլայնել հետաքննության շրջանակները, քննարկելով նաեւ պաշտոնյաների անփութության վերաբերյալ մեղադրանքները: Այդ մասին այսօր հայտարարել է դատապաշտպաններից մեկը:

12-֊ժամյա լսումներից հետո դատարանը երկուշաբթի օրը ազատ արձակեց 18 կասկածյալներից 4֊-ին, հետաձգելով դռնփակ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-֊ը:

«Ստամբուլի եւ Տրապիզոնի ոստիկանությունը պատասխանատու է չափազանց լուրջ սխալների եւ գրեթե միտումնավոր անփութության համար»,֊ - «Ֆրանսպրես»-֊ին ասել է Դինքի ընտանիքի փաստաբան Էրգին Չինմենը:

Գլխավոր կասկածյալներից երկուսը՝ Յասին Հայալը եւ Էրհան Թունջելը հայտնել են, որ աշխատել են անվտանգության մարմինների համար:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ Թունջելը, որը կասկածվում է Դինքի սպանությունը կազմակերպելու մեջ, ենթադրաբար դատարանին ասել է, որ ոստիկանությունն իրեն վճարել է տեղեկատվություն տրամադրելու դիմաց: Դատարանը որոշել է պահանջել ոստիկանությունից Թունջելի հեռախոսազանգերի ցուցակը:

Նույն գործակալությունը փաստում է, որ անմիջական ապացույցներ չկան այն մասին, որ ոստիկանության կամ կառավարության որեւէ պաշտոնյա մասնակից է Դինքի սպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG