Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության նոր ռազմական կցորդ է նշանակվել Ռոբերտ Բեքսթերը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին այսօր պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Բեքսթերին, ով այդ պաշտոնում փոխարինելու է գնդապետ Ռասել Գրիմլիին:

Միքայել Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռասել Գրիմլիին արդյունավետ համագործակցության համար եւ նրան պարգեւատրել է Հայաստանի զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Նախարարը նաեւ շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին` հույս հայտնելով, որ երկկողմ ռազմական համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի նրա պաշտոնավարման ընթացքում:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակին եւ դրանց առավել խորացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG