Մատչելիության հղումներ

Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Ազատության» հեռարձակմանը սպառնացող օրինագծերը


Հայաստանի Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելու է երկու օրինագծերը, որոնք, վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող են խիստ սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանում հեռարձակման հնարավորությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը առաջին ընթերցմամբ ընդունվեցին ուրբաթ օրը` 79 կողմ,16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:

Բացի «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից, դեմ են քվեարկել նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ է մնացել խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG