Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Շուտով ամերիկյան գազային ընկերությունները կհայտնվեն Ադրբեջանում»


ԱՄՆ-֊ի պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանում շուտով կհայտնվեն ամերիկայն գազային ընկերություններ:

«Ադրբեջանն առաջին երկիրն է, որը քայլեր է ձեռնարկել էներգետիկ ոլորտում ոչ թե առճակատման, այլ մրցակցության ուղղությամբ», - ադրբեջանական «Թրենդ»-ի փոխանցմամբ, շաբաթավերջին Բաքվում հայտարարել է Բրայզան:

Նրա խոսքերով, Ադրբեջանն արդեն արել է սեփական խողովակաշարով Եվրոպա գազ արտահանելու առաջին փորձերը: Նախաձեռնությունը պատկանում է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքային եւ Վրաստանին: Բրազյան նաեւ նշել է, որ ընթացքում են Ադրբեջանից Հունաստան` Թուրքիայի տարածքով, գազի արտահանման վերաբերյալ քննարկումները:

Ելույթ ունենալով Եվրատլանտյան գործընկերության անվտանգություն խորհրդի երկրորդ համաժողովում` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ասել է. - «Ցավոք, ԱՄՆ-ը ոչ մի գազային ընկերություն չունի Ադրբեջանում, բայց դրանք շուտով պետք է որ հայտնվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG