Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ մտավորականների


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է մշակույթի եւ գիտության հայ եւ ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ - Երեւան - Բաքու երթուղով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Քոչարյանը ողջունել է նրանց ձեռնարկն ասելով, որ շփումների հաստատումը եւ դրանով իսկ երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ադրբեջանցի մտավորականների խոսքով, երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին:

Ռոբերտ Քոչարյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց ընդունել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG