Մատչելիության հղումներ

Հնչակյան կուսակցություն. «Եթե փակվի «Ազատություն» ռադիոկայանը, ապա Հայաստանում կընկնի խոսքի ազատության եւ անկախ լրատվության վերջին բարիկադը»


Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակՑությունը «հանցավոր եւ ապօրինի» է համարում «իշխանությունների քայլերը «Ազատություն» ռադիոկայանին նկատմամբ»:

«Ազատություն» ռադիոկայանը վերջին տարիներին համարվում է Հայաստանի ամենաազատ եւ անկախ լրատվամիջոցը, որի տարածած տեղեկատվությունն աչքի է ընկնում իր օբյեկտիվությամբ եւ անաչառությամբ: Այն քայլերը, որոնք կատարում են իշխանությունները «Ազատության» նկատմամբ, մեր կուսակցությունը համարում է հանցավոր եւ ապօրինի», - ասված է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության մամլո դիվանի` հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:

«Հերթական անգամ իշխանությունները փորձում են փակել մի լրատվամիջոց, որը չի ենթարկվում նախագահականի հրահանգներին եւ իրապես անկախ է», - շարունակում են հայտարարության հեղինակները: - «Հստակ է, որ «Ազատության» նյութերը մեծ պահանջարկ ունեին ինչպես Հայաստանում, այնպես էլ համայն Սփյուռքում, եւ նախագահական ընտրություններից առաջ այդպիսի լրատվամիջոցի գոյությունը հանցավոր իշխանությանը ամենեւին ձեռնտու չէ: Եթե փակվի «Ազատություն» ռադիոկայանը, ապա Հայաստանում կընկնի խոսքի ազատության եւ անկախ լրատվության վերջին բարիկադը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG