Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության հանրային կապերի պատասխանատու Թոմ Միդնախթը:
«Ռուդոլֆ Փերինան Հայաստան կժամանի հուլիսի 10-ին: Նա ունի դեսպանի աստիճան, նա եղել է ԱՄՆ-ի դեսպանը Մոլդովայում, սակայն Հայաստան է գալիս ոչ թե որպես դեսպան, այլ որպես Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար: Դեսպան Ռիչարդ Հոգլանդը շարունակում է մնալ նախագահ Բուշի առաջարկած Հայաստանում դեսպանի թեկնածուն, եւ մենք սպասում ենք Սենատի կողմից նրա թեկնածության հաստատմանը», - ասաց Թոմ Միդնախթը:
Ռուդոլֆ Փերինան 2001 թվականի օգոստոսից մինչեւ 2004 թվականը եղել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահը: 1993-ից 1996 թվականները նա ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը Բելգրադում, 1996-1997 թվականներին եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի ավագ տեղակալ Եվրոպայի եւ Կանադայի հարցերով: 1998-2001 թվականներին Ռուդոլֆ Փերինան եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Մոլդովայում:
«Բնականաբար, նշանակելով դեսպան Փերինային Հայաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում, Պետքարտուղարությունը հաշվի է առել նրա հարուստ փորձը եւ գիտելիքները Հայաստանի մասին, ինչպես նաեւ նրա անձնական եւ գործնական կապերը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ, որոնք կնպաստեն Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շարունակականությանը», - ասում է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության հանրային կապերի պատասխանատու Թոմ Միդնախթը:
Անցած տարվա սեպտեմբերին հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը: Մեկնաբանների կարծիքով, պետքարտուղարության այդ քայլը պայմանավորված էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության հետ: Դրանից հետո Միացյալ Նահանգների Սենատում սենատոր Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ 2 անգամ արգելափակվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար նախագահ Ջորջ Բուշի կողմից երկրորդ անգամ առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:
Բացասական վերաբերմունքը դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման հարցում պայմանավորված է նրանով, որ պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ռուբեն Մելոյան, Պրահա