Ազգային ժողովի` այսօր սկսված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաեւ «Պետական տուրքի մասին» եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերը, որոնք, ըստ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, ուղղված են «Ազատություն» ռադիոկայանի դեմ:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է կատարել հետեւյալ լրացումը. - «Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի, հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար բազային տուրքի 70-ապատիկի չափով պետական տուրք է վճարվում»:
Այս փոփոխությունը, ըստ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի, հատուկ նպատակ է հետապնդում. - «Հայաստանում ուրիշ որեւէ օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց, որ ունենա ազգային խմբագրություն կամ ծառայություն եւ որը հաղորդումներ թողարկի Հայաստանի հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացի «Ազատություն» ռադիոկայանից չկա: Միայն «Ազատություն» ռադիոկայանն է, որ ունի ազգային խմբագրություն կամ ծառայություն, որի հաղորդումները գնում են Հանրային ռադիոյով: Հետեւաբար, առաջին տպավորությունն այն է, որ այդտեղ մնում էր գրվեր` «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների յուրաքանչյուր հեռարձակման համար 70-ապատիկ պիտի մուծեն»:
«Քանի որ խորհրդարանական ընտրությունների ողջ գործընթացի մասին ճշմարտությունը «Ազատություն» ռադիոկայանն է ասում, եւ քանի որ մոտենում են նախագահական ընտրություններ, իշխանությունները` հատկապես Բաղրամյան 26-ում նստող ջահել չինովնիկները, որ սիրում են ճամարտակել «Ազատություն» ռադիոկայանի` իրենց կարծիքով սուբյեկտիվ լինելու մասին, որոշել են փակել այդ ռադիոկայանի ինֆորմացիան հայ ռադիոլսողների, հայ ընտրողների համար»:
Փոփոխություն է նախատեսվում նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: 28-րդ հոդվածի 9-րդ մասի բ) կետից հանվում են «առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» բառերը: Առայժմ ձեւակերպումը հետեւյալն է. - «Հանրային հեռուստառադիոընկերության օգտագործվող հաճախություններում արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության»:
Կարինե Քալանթարյան