Մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության քննչական վարչությունում առեղծվածային հանգմանքներում զոհված Լեւոն Գուլյանի հարազատները, գերմանացի ու դանիացի փորձագետների եզրակացությանը հպանցիկ ծանոթանալուց հետո հանգել են եզրակացության, որ միջազգային փորձագետները «կոնկրետ բացատրություն չեն տվել»:
Եզրակացությունում, որը դեռեւս թարգմանվում է, նշված է, թե Գուլյանը մահացել է «բարձրությունից ընկնելու հետեւանքով»:
«Նրանք կոնկրետ չեն գրում, որ երկորրդ հարկից ընկնելու հետեւանք է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գուլյանի այրին` Ջեմմա Գուլյանը:
Եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Լեւոն Գուլյանը ընկնելուց առաջ մարմնի վրա «որոշ վնասվածքներ ունեցել է»:
«Նշվում է, որ մինչեւ մահը նրա վրա եղել են հետքեր, վնասվածքներ, որոնք եղել են... հրելով կամ բռունցքով հարվածից», - հավելեց Ջեմմա Գուլյանը:
Հայաստանյան մամուլում այսօր հրապարակվել են այդ եզրակցությունից որոշ հատվածներ: Ըստ այդմ` միջազգային փորձագետների եզրակացությունը եւ Հայաստանում կատարված դատաբժշկական փորձաքննության արդյունքները համընկնում են այն հարցում, որ Լեւոն Գուլյանը մահացել է «բարձրությունից ընկնելու հետեւանքով»:
Գլխավոր հարցի պատասխանը, սակայն, դեռեւս մնում է անհայտ` Լեւոնը ի՞նքն է ընկել, թե՞ նրան ցած են գցել:
Հայաստանի հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանը, ով հանդես է գալիս որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց Հայաստանում կատարված դատաբժշկական փորձաքննության եւ Լեւոն Գուլյանի դիակի լուսանկարների հիման վրա կատարված` իրենց փորձաքննության արդյունքները:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ` Լեւոն Գուլյանին սպանել են», - ասաց Դանիելյանը: - «Լեւոն Գուլյանին սպանել են ոստիկանությունում»:
«Միանշանակ հայտարարում եմ` կատարվածը սպանություն է, որին նախորդել են խոշտանգումները», - ասաց Հելսինկյան ընկերակցության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
Լեւոն Գուլյանը մահացել է մայիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենքում, ուր նրան որպես վկա հարցաքննության էին տարել իրեն պատկանող «Պանդոկ» ռեստորանի դիմաց Ստեփան Վարդանյանի սպանության կապակցությամբ:
Ռուզաննա Ստեփանյան