Մատչելիության հղումներ

Յուրի Լուժկովը կարող է 5-րդ անգամ ստանձնել Մոսկվայի քաղաքապետի լիազորությունները


Մոսկվայի քաղաքային դուման հունիսի 27-ին քննարկի Յուրի Լուժկովին հերթական` 5-րդ անգամ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի լիազորություններով օժտելու հարցը: Այսպիսի որոշում է այսօր ընդունել Մոսկվայի քաղաքային դումայի աշխատանքի կազմակերպման հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլատոնովը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ նախ «Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Պոլտավչենկոն կներկայացնի Յուրի Լուժկովի թեկնածությունը, ապա` կեսժամյա ելույթով հանդես կգա Լուժկովը», ինչից հետո կկայանա գաղտնի քվեարկությունը:

Անցած ուրբաթ Վլադիմիր Պուտինը համապատասխան նամակ էր ուղարկել Պլատոնովին, որով, օրենսդրության համապատասխան, Մոսկվայի քաղաքային դումային քննարկմանն էր ներկայացրել Յուրի Լուժկովի թեկնածությունը:

Ըստ օրենքի, քաղաքապետն ընտրված է կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն Մոսկվային քաղաքային դումայի 35 անդամներից առնվազն 18-ը:

Քաղաքային դումայում 28 մանդատ ունեցող «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Անդրեյ Մետելսկին արդեն հայտարարել է, որ իրենք պաշտպանելու են Լուժկովի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG