Մատչելիության հղումներ

Դավիթ Նալբանդյանը Ուիմբլդոնյան մրցաշարի հաղթողի հավակնորդների թվում է


Այսօր անգլիական «Ուիմբլդոն» ակումբում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի ամենահին մրցաշարը` Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունը: Այն անցկացվելու է 121-րդ անգամ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 11,2 միլիոն ֆունտ սթերլինգ: Նախորդ տարվա համեմատությամբ այն աճել է 8,7 տոկոսով:

Տղամարդկանց պայքարում հինգերորդ անգամ անընդմեջ մրցաշարում հաղթելու հնարավորություն ունի աշխարհի թիվ 1 ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը: Մասնագետները հենց նրան եմ համարում հաղթողի հիմնական հավակնորդ:

Հավակնորդների թվում է նաեւ հայազգի Դավիթ Նալբանդյանը, ով սովորաբար շատ հաջող է հանդես գալիս խոտածածկ կորտերում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG