Տեղեկատվական տեխնոլոգիաների կարիերայի առաջին տոնավաճառում ոլորտի մոտ 30 կազմակերպություններ ուսանողներին ներկայացնում էին իրենց ծրագրերն ու աշխատանք առաջարկում:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթություն հիմնադրամ»-ի սեղանիկի մոտ շատ ուսանողներ էին հավաքվել. մենեջեր Աննա Ավետիսյանը խոստացավ, որ հետաքրքիր բնութագրեր ներկայացրած ուսանողներն անպայման աշխատանքի կընդունվեն:
Վահան Վարդանյանը` «Ինֆոթեք» ամսագրից, արդեն հասցրել էր մի քանի ուսանողների հետ շփվել, ասաց` քիչ, բայց որակյալ աշխատուժ կա:
«Սորսիո» կազմակերպությունը երիտասարդ ծրագրավորողների է փնտրում: Կադրերի գծով մասնագետ Վարդուհի Մեյմարյանը ուսանողներին նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձ էր խոստանում:
ԵՊՀ նորաստեղծ Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը տեղեկացրեց, որ տոնավաճառի մասնակից կազմակերպություններն ընտրվել են մեկ կարեւոր նախապայմանով. նրանք պետք է ունենան թափուր աշխատատեղեր: Ըստ Քրիստինե Վարդանյանի, կարիերայի կենտրոնում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները մեծ պահանջարկ ունեն:
Կարիերայի կենտրոնը խոստանում է հաջորդ անգամ անդրադառնալ հումանիտար մասնագիտություններին:
Կարլեն Ասլանյան