Մատչելիության հղումներ

Մոսկվայի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվելու է հայ կինովավերագրողների ֆիլմը


Հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Մոսկվայի 29-րդ կինոփառատոնի օրերին: Մրցույթից դուրս ցուցադրվող այդ ֆիլմը այս տարի Նյու 3որքի «Տրիբեկա» (Tribeca) փառատոնի մրցանակն է շահել:

Մոսկվայի փառատոնը համարվում է կինոյի աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից մեկը եւ դասվում է Կաննի, Վենետիկի ու Բեռլինի փառատոնների շարքին:

Մոսկվայի 29-րդ կինոփառատոնի բացումը երեկ է տեղի ունեցել: Հանդիսավոր արարողությունը նվիրված էր Միխայիլ Կոլոտոզովի նկարահանած «Թռչում են կռունկները» ֆիլմի 50-ամյակին, ինչի մասին հաղորդել է բացմանը մասնակցած Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Նարիշկինը:

Ռուսական մամուլը հայտնում է, որ այդպիսի որոշում է ընդունվել, քանի որ բացումը տեղի էր ունենում Ռուսաստանում Հիշատակի եւ Վշտի օրվա նախօրեին: (1941 թվականի հունիսի 22-ին է նացիստական Գերմանիան պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանը):

Փառատոնի բացման օրը ցուցադրվել են բոսնիացի ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի "Պատգամը" եւ ֆրանսիացի բեմադրիչ Ֆրանսուա 0զոտի "Հրեշտակը" ֆիլմերը: Բացումից հետո կինոսիրողներին ցուցադրել են մրցանակները՝ Արծաթե Գեորգիի արձանիկները եւ գլխավոր մրցանակը՝ Ոսկե Գեորգին: Այդ արձանիկները պատրաստել է «Կարերա եւ Կարերա» ոսկերչական աշխանհահռչակ ընկերությունը:

Երեկ իսկ տրվել է առաջին մրցանակը՝ «Կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրման համար» անվանակարգում այն ստացել են «Թռչում են կռունկները» ֆիլիմի գլխավոր հերոսների դերակատարները՝ Ժողովրադական արտիստներ Տատյանա Սամոյլովան եւ Ալեքսեյ Բատալովը:

Կինոփառատոնը կտեւի 10 օր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG