Մատչելիության հղումներ

Շրջանավարտներով միկրոավտոբուսը կամրջից վայր է ընկել


Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ալավերդի - Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա` Քոբեր կայարանի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի միկրոավտոբուսը, որի 16 ուղեւորները Արագածի միջնակարգ դպրոցի շրջանավարտներն էին ու մի քանի ծնող, կամրջի 5-6 մետր բարձրությունից ընկել է երկաթգծերի վրա:

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, միկրոավտոբուսի բոլոր ուղեւորները տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց:

6 հոգի, ստանալով առաջին օգնություն, անմիջապես դուրս են գրվել, իսկ ութը դուրս կգրվեն շատ շուտով: Մեկ տղա միջին ծանրության վնասվածքներ է ստացել, իսկ մեկ աղջկա վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG