Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ԱՊՀ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկու հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական ներկա վիճակին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանին վերաբերող խնդիրներ:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ երեկ Ռուսաստանում մեկնարկած` «Մարտական համագործակցություն - 2007» հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլին վերաբերող խնդիրներին, որին Հայաստանը կմիանա օգոստոսի 19-20-ը` Աստրախանի մարզի «Աշուլուք» հրաձգարանում:

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Վալենտին Կարաբելնիկովի հետ:

Այսօր երեկոյան Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG