Մատչելիության հղումներ

Ամբաստանյալը փախուստի է դիմել դատարանի շենքից


Երեկ Երեւանի Մալաթիա - Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանից շենքից փախուստ կատարած Ահարոն Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Հակոբյանին առայժմ չի հաջողվել հայտնաբերել:

Դատարանում երեկ պիտի հրապարակվեր Արդշինինվեստբանկի Մալաթիայի մասնաճյուղում անցած տարի կողոպուտ իրականացրած անձանց` այդ թվում Ահարոն Հակոբյանի դատավճիռը:

Ավազակային հարձակումների եւ ապօրինի զենք կրելու համար նախկինում չորս անգամ դատապարտված Հակոբյանին հաջողվել էր փախուստի դիմել ամբաստանյալների համար նախատեսված խցից` թեեւ այն պահպանվում էր ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից:

Արդշինինվեստբանկի Մալաթիայի մասնաճյուղի կողոպուտի մեջ մեղադրվող հինգ անձինք հափշտակել էին 41 միլիոն դրամ, 56 հազար ԱՄՆ-ի դոլար, 2690 եվրո, 44 հազար 790 ռուբլի, ոսկեղեն ու արծաթեղեն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG