Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունը Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանելու: Ինչպես նշված է կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում, նման որոշում «Դաշինք»-ի քաղաքական խորհուրդը կայացրել է դեռ մայիսին:
Հերքելով վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե Բաբայանը առաջիկա ընտրություններում պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, «Դաշինք»-ի լրատվական ծառայությունը պարզաբանում է. - «Սամվել Բաբայանը դեռ 1990-ական թվականներին հայտարարել է եւ հիմա էլ պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր տեղափոխվել են Արցախից, իրավունք չունեն խառնվելու Արցախի ներքին գործերին: Սամվել Բաբայանը 2004 թվականի աշնանից որեւէ կերպ չի միջամտում Արցախի ներքաղաքական զարգացումներին եւ նման նպատակներ ներկայումս էլ չունի»:
Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները նախատեսված են հուլիսի 19-ին, առաջադրված է հինգ թեկնածու: