Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վահե Աղաբեկյանը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը երեկ երեկոյան Նաիրա Մելքումյանին ազատել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից:

Նաիրա Մելքումյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականի հոկտեմբերից, իսկ մինչ այդ պաշտոնավարել է որպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG