Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի արտգործնախարարները կարող են հանդիպել ՄԱԿ֊-ում


Այսօր Կովկասյան-֊կասպյան հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնց ընդունել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հանդես են եկել աշնանը կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հարավային Կովկասի երեք պետությունների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, «հյուրերը տեղեկացրել են, որ հանձնաժողովը հրապարակելու է զեկույց, որը կենտրոնանալու է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հիմնախնդիրներին, տարածաշրջանային համագործակցությանը, միջազգային համագործակցության կազմակերպություններում, մասնավորապես Եվրամիությունում ներգրավվածությանն առնչվող հարցերի վրա»:

Պատվիրակության անդամ Ջորջ Ռեյդը նշել է, որ հանձնաժողովը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել սեւծովյան տարածաշրջանի եւ եվրոպական կառույցների միջեւ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահն է Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG