Ռուսաստանի լիբերալ - դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր առաջարկել է բարձրացնել Պետդումայի պատգամավորների աշխատավարձերը:
«Առաջարկում եմ բարձրացնել պատգամավորների աշխատավարձերը», - հայտարարել է Ժիրինովսկին Պետդումայի նիստի ժամանակ` հավելելով. - «Նրանց աշխատանքը լարված է` պատգամավորը աշխատում է ամբողջ երկրի համար»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ՌԼԴԿ-ի առաջնորդը այդպիսով արձագանքել է պատգամավորական աշխատավարձը կրճատելու` «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամների նախաձեռնությանը:
«Եթե ձեզ այդքան խանգարում է ձեր աշխատավարձը` տվեք այն ընտրողներին», - գործընկերներին առաջարկել է ՌԼԴԿ-ի խմբակցության ներկայացուցիչ Վալենտին Սվիրիդովը:
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի ներկայիս աշխատավարձը կազմում է 90 -110 հազար ռուբլի (3,5 - 4,5 հազար դոլար): «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի պատգամավորները առաջարկում են այն նվազեցնել 4 - 5 անգամ: