Մատչելիության հղումներ

Հայաստանը ընդգրկվել է «Օլիմպիական երազանք` հանուն Դարֆուրի» արշավի երթուղում


Հայաստանը` որպես ցեղասպանություն տեսած երկիր, ընդգրկվել է հոլիվուդյան դերասանուհի Մայա Ֆարոուի նախաձեռնած «Օլիմպիական երազանք` հանուն Դարֆուրի» արշավի երթուղում:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, արշավի նպատակն է ճնշում գործադրել 2008 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալող Չինաստանի վրա, որպեսզի այդ պետությունը իր դաշնակից Սուդանին համոզի դադարեցնել Դարֆուրում իրականացվող ցեղասպանությունը:

«Օլիմպիական երազանք` հանուն Դարֆուրի» արշավի շրջանակներում նախատեսվում է խորհրդանշական օլիմպիական ջահը անցկացնել Հայաստանով, Ռուանդայով, Կամբոջայով, Բոսնիայով:

Ինչպես տեղեկացրել է Մայա Ֆարոուն, արշավը մեկնարկելու է Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ճիշտ մեկ տարի առաջ` 2007 թվականի օգոստոսի 8-ին Չադում, եւ խորհրդանշական ջահը ի վերջո հանգրվանելու է Հոնկոնգում:

Չինաստանը Սուդանի նավթի հիմնական գնորդն է, ինչպես նաեւ այդ երկրին զենքի հիմնական մատակարարը:

Միջազգային փորձագետների գնահատմամբ, Դարֆուրում Սուդանի կառավարական ուժերի գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 200 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG