Հունիսի 11-֊ին Էջմիածնում Սամվել Պետրոսյանի վրա կրակելու մեջ կասկածվող Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:
Այդ օրը ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1957 թվականին ծնված Սամվել Պետրոսյանը:
«Արմեն Հովսեփյանը ներկայացել է մեղայականով, ներկայացնելով իրավապահ մարմիններին TT տեսակի ատրճանակ մեկ պահունակով՝ առանց փամփուշտների, եւ խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը՝ վիճաբանել է իր հարեւանի հետ եւ կրակել նրա ուղղությամբ»,֊ - ասել է գլխավոր դատախազության խոսնակը:
«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տվյալներով՝ Սամվել Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վստահված անձանցից է:
Միաժամանակ, Վաղարշապատի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Մելիքսեթ Կոնդյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Սամվել Պետրոսյանի վիճակը «կայուն է, չնայած մնում է ծանր»:
«Դրական դինամիկա կա, լավացման հույսեր ունենք»,֊ - ասել է Մելիքսեթ Կոնդյանը:
Ռուզաննա Ստեփանյան