Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան. «Միջազգային հանրությունը Ղարաբաղյան հարցի լուծումը սպասում է Հայաստանի ներկա իշխանություններից»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, անցած խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրությունը դրական գնահատեց սոսկ այն պատճառով, որ Հայաստանի ներկա իշխանություններից է սպասում Ղարաբաղյան հարցի լուծումը:

«Եթե դա Քոչարյանը չէ, ապա դրսից հասկացնել տվեցին, որ կուզենան, որ Քոչարյանի շարունակողը լինի այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդ, որ վաղը չասի` ես ուզում եմ զրոյից սկսել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը ասաց Բագրատյանը: - «Նրանց այսօր պետք չէ Հայաստանի ներսում իշխանության փոփոխություն: Ավելին` նույնիսկ տնտեսական մարմինները պատրաստ են անհեթեթություններ ասել Հայաստանի վերաբերյալ, բացարձակ ստեր, միայն թե ժողովուրդը հանգստանա, Հայաստանում ներքաղաքական պրոբլեմ այս պահին չլինի: Երբ որ որեւէ թուղթ ստորագրի, գուցե շտապեն հաջորդ օրը իշխանություն փոխեն»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ներկա իշխանությունները կլուծեն Ղարաբաղյան հիմնախնդիրը իրենց պաշտոնավարման ընթացքում, նախկին վարչապետը պատասխանեց. - «Ե'վ այս, ե'ւ մյուս իշխանությունները, ե'ւ ցանկացած կուսակցություն, եթե շանս ունենա չլուծելու` չի լուծի, որովհետեւ լուծել բոլոր դեպքերում նշանակում է, որ որոշակի ոչ բարեհաճ զիջումներ պետք է արվեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG