Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացրեց օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակելու մասին:
Հանձնաժողովը հաստատեց լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Թիվ 15 ընտրատարածքում (Արագածոտնի մարզ) պատգամավոր ընտրված հանրապետական Խաչիկ Մանուկյանը անցած շաբաթվա սկզբին հրաժարվեց մանդատից: Մի քանի օր անց կայացած ասուլիսում նա իր քայլը պատճառաբանեց այսպես. - «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»:
Մանուկյանի մրցակից` Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը պարտվել էր ընդամենը 160 ձայնի տարբերությամբ: Մնացականյանի կողմնակիցները ընտրություններից հետո բազմամարդ հանրահավաքներ էին անցկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` պահանջելով վերահաշվարկել որոշ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները:
Հովհաննես Շողիկյան