Մատչելիության հղումներ

Քոչարյան - Ալիեւ հանդիպման արդյունքում առաջընթաց չարձանագրվեց


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շաբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում որեւէ առաջխաղացում չի արձանագրվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ հավաստի աղբյուրից, երեք ժամից ավելի տեւած հանդիպման ժամանակ նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ մի քանի հիմնական խնդիրների շուրջ, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է:

Ադրբեջանական կողմը պնդել է, որպեսզի միջանկյալ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակի մասին ընդհանրապես որեւէ կետ չլինի, իսկ հայկական կողմը պնդել է, որ անպայման պետք է նշված լինի այն մեխանիզմը, որով անցկացվելու է հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, եւ այն ձեւը, որով որոշվելու է Ղարաբաղի կարգավիճակը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չարեցին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նույնպես հայտարարություններ չարեցին` ձեռնպահ մնալով նաեւ նախագահների նոր հանդիպման հնարավորության մասին խոսելուց:

Կիրակի երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգից մեկնեց Մոսկվա:


Ազա Բաբայան, Սանկտ Պետերբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG